-
20.03.2020|
23:57
Արցախի Հնարապետության ԱԳՆ-ն հայտարարել է. «Պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի (#COVID19) վարակի տարածման պատճառով օտարերկրյա պետություններում գործող սահմանափակումներով, Արցախի Հանրապետությունում վարակի տարածումը կանխելու և համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներով՝ գործում են հետևյալ սահմանափակումները.
-
20.03.2020|
02:12
Կորոնավիրուսն այս պահի դրությամբ պատճառ չէ, որ մարտի 31-ին հետաձգվեն Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: «Իրատեսի» հետ զրույցում Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ՍՐԲՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ վստահեցրեց՝ աշխարհից, բնականաբար, կտրված չեն, ընտրությունների ժամանակ անպայման կանխարգելիչ միջոցառումներ իրականացվելու են:
-
16.03.2020|
00:26
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի տարածման սպառնալիքը կանխելու նպատակով արտակարգ դրություն հայտարարեց ԱՄՆ-ում: Սպիտակ տանը լրագրոցների հետ ճեպազրույցում նա ասաց, որ հատուկ դրությունը թույլ կտա իշխանության դաշնային ու տեղական մարմիններին ավելի լավ համակարգել գործողությունները համաճարակի պայմաններում:
-
13.03.2020|
01:40
Օրերս Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, թե Ադրբեջանը սահմանին լարվածությունը մեծացրել է։ «Ադրբեջանի պարբերական փորձերը` սրելու իրավիճակը Հայաստանի հետ պետական սահմանին, ընդլայնելու լարվածության աշխարհագրությունը և չկիրառելու առկա լարվածության նվազեցմանն ուղղված մեխանիզմները վկայում են, որ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի քայլերը կրում են միտումնավոր բնույթ»,- ասված էր արտգործնախարարության հայտարարությունում։
-
10.03.2020|
01:19
Ազգային ժողովում ապրիլյան քառօրյա պատերազի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը տևական ժամանակ նիստ չի գումարել։ Հիշեցնենք, որ հանձնաժողով վերջին անգամ Գերագույն շտաբի պետ Արտակ Դավթյանն էր հրավիրվել։
-
07.03.2020|
14:16
«Ժողովուրդը» գրում է․ «Փետրվարի 26-ից Արցախում մեկնարկել են նախագահի և ԱԺ համապետական ընտրություններ: Նախագահի թեկնածուները 14-ն են, իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերը` 12:
-
06.03.2020|
01:22
Հասարակությունը հենց փետրվարին ստացավ թիվ երկու տագնապալի ահազանգը, այն էլ՝ Արցախից։ Մենք բոլորս ազգովին, ինչպես ասում են, «հեղափոխություն խաղացինք», բայց որ Արցախն էլ կարող էր «վարակվել այդ վիրուսով», դա անսպասելի էր։ Բանը հասավ նրան, որ փետրվարի սկզբին Ադրբեջանի ԿԸՀ-ն դիմեց «Ադրբեջանի հայազգի քաղաքացիներին»։
-
06.03.2020|
01:17
Չնայած Արցախում նախագահի թեկնածուները բավական շատ են, բայց նրանց մեջ հայաստանյան իշխանությունների հանդեպ ընդգծված քննադատական վերաբերմունքով առանձնանում է Վիտալի Բալասանյանը։ Նախօրեին քարոզարշավի ընթացքում Բալասանյանը հայտարարեց «Մարտի 31-ին որոշվելու է Արցախի լինել-չլինելու հարցը:
-
06.03.2020|
01:11
Այն‚ որ գրեթե նույն ժամանակաշրջանում երեք ընտրական գործընթացներ են կայանալու Հայաստանում և Արցախում‚ մի վայրում՝ սահմանադրական հանրաքվե‚ մյուսում՝ երկու համապետական ընտրություններ՝ նախագահական և խորհրդարանական‚ վերլուծական շրջանակներին հիմք է տալիս ենթադրելու‚ որ դա Հայաստանին ռեսուրսների սակավության պատճառով հնարավորություն չի տա միջամտելու արցախյան ընտրություններին։
-
29.02.2020|
21:59
Արցախը մեր ժողովրդի հավաքական երազանքի մարմնացումն է: Սա պաթետիկ բառերի հետևում թաքնվելու փորձ չէ, ոչ էլ՝ ալեգորիաներով ոչինչ չասելու ոճ։ Ասվածը կարելի է հիմնավորել, այդ թվում՝ քաղաքատնտեսական կատեգորիաներով: